Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

07.08.2017

Հայտարարություն. Փոփոխվել են ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար սահմանված օրենսդրական պահանջները

Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման հետ կապված իրավահարաբերությունները այսուհետ կկարգավորվեն ՀՀ Ազգային ժողովի կողմից 2016թ. հոկտեմբերի 18-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Թափոնների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» և  «Բնապահպանական և  բնօգտագործման վճարների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքներով, որոնք ուժի մեջ են մտել սույն թվականի մայիսի 4-ից: Այսպիսով՝ ընդերքօգտագործման իրավունք  ձեռք բերելու համար անհրաժեշտ է առաջնորդվել վերոնշյալ օրենքներով սահմանված նոր պահանջներով:

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու համար մշակված 17 ենթաօրենսդրական ակտերից ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 13-ը: