ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Թեժ գծի» 011-528-243 հեռախոսահամարով հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 234 հեռախոսազանգ։ «Թեժ գծով» ստացված հեռախոսազանգերը վերաբերել են տարբեր խնդիրների, այդ թվում՝ էլեկտաէներգիայի, գազի հաշվիչների և արևային մարտկոցների տեղադրմանը, փողոցի լուսավորության ապահովմանը, գազիֆիկացմանը, հաշվիչիների վերածրագրավորման գործընթացին։ Բոլոր հեռախոսազանգերին տրվել են պատասխաններ:
Գրանցվել են նաև ինքնավար արևային կայանների կառուցման կարգին, ցանցին միանալուն, լիզենզիայի տրամադրման, արևային էներգիայի և այլ խնդիրներին վերաբերող հարցեր և առաջարկություններ, որոնց համապատասխան ընթացք է տրվել։
Հաշվետու ժամանակահատվածում նախարարությունը քաղաքացիներից ստացել է 68 դիմում և 26 բողոք։