Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

14.07.2017

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնի առթիվ

Հարգելի հանքագործներ և մետալուրգներ,

 

            Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Հանքագործի և մետալուրգի  օրվա առթիվ, որը ավանդաբար նշվում է հուլիսի  երրորդ  կիրակի օրը:

Հանքարդյունաբերական-մետալուրգիական համալիրը  իրավամբ մեր  երկրի տնտեսության առանցքային ոլորտներից է: Տնտեսական զարգացման ուղին բռնած մեր հանրապետության համար կարևոր նշանակություն ունի  ոլորտի արդիականացումն ու զարգացումը, նոր տեխնոլոգիաների ներդրումն ու ընդերքի արդյունավետ կառավարումը:

Վստահ եմ, որ ձեր մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ հետագայում ևս հաջողությամբ կիրականացնեք ձեր առջև դրված խնդիրներն ու կնպաստեք ոլորտի հետագա զարգացմանը:

Կրկին շնորհավորում եմ  մասնագիտական օրվա առթիվ, ձեր ընտանիքներին մաղթում եմ ամենայն բարին, իսկ ձեզ` առողջություն և նորանոր հաջողություններ: