Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

11.07.2017

էներգախնայողությունը խթանող օրենսդրության բնագառավում Հայաստանն առաջ է անցել անգամ ԵՄ անդամ մի շարք երկրներից

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հուլիսի 10-ին մասնակցել է Քիշինևում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից երկրների նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը։ Քննարկվել են էներգարդյունավետության և էներգախնայողության խթանմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր, ընդգծվել է դրանց դերը էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման գործում։

Աշոտ Մանուկյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է էներգարդյունավետության և էներգախնայողության բնագավառներում Հայաստանի ձեռբերումներն ու նախատեսվող քայլերը։

Անդրադառնալով Արևելյան Գործընկերության անդամ երկրներում էներգախնայողությունը խթանող օրենսդրությունների մշակման և ներդրման գործընթացին՝ Էներգետիկ համայնքի տնօրեն Յանեզ Կոպաչն ընդգծել է հատկապես Հայաստանի օրենսդրական դաշտի առավելությունները։ Արձանագրվել է, որ Հայաստանն այս ասպարեզում առաջ է անցել անգամ Եվրամիության անդամ մի շարք երկրներից:

Միջոցառման շրջանակներում Աշոտ Մանուկյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հաննի, ինչպես նաև Արևելյան գործընկեր երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ։