Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

24.02.2016

Ներկայացվեց արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցման ծրագրի ընթացքը

  Փետրվարի 23-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ներկայացվեց «Արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի(ների) կառուցման ծրագրի» նախապատրաստման աշխատանքների ընթացքը, որին մասնակցում էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, տարբեր գերատեսչությունների, էներգետիկայի բնագավառի կազմակերպությունների, բանկերի, միջազգային կազմակերպությունների և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

    Կատարված աշխատանքների վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

    Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից մանրամասն ներկայացվեց վերոնշյալ ծրագիրը, բեռնել այստեղ: