Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

19.02.2016

Հայաստանը և Բելառուսը կհամագործակցեն ատոմային էներգետիկայի բնագավառում

 Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում  փետրվարի 19-ին Երևանում ստորագրվել է «Բելառուսի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցության մասին» համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը և Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Միխայիլ  Միխադյուկը: 

 Համաձայնագիրը նոր հնարավորություններ է ընձեռում Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև ատոմային էներգետիկայի բնագավառում համագործակցության համար: Այն իրավական հիմքեր է ստեղծում ատոմային էներգետիկայի բնագավառում փոխշահավետ համագործակցությունն ապահովող ծրագրերի և նախագծերի իրականացման, ատոմային էներգետիկայի անվտանգության մակարդակի բարձրացման, երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում և ուսումնավարժական կենտրոններում համաձայնեցված ծրագրերով կադրերի պատրաստման և վերապատրաստման, համագործակցության շրջանակներում առանձին ծրագրերի ներդրման և իրականացման համար: