Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

04.02.2016

Նախարարը հանդիպել է ԱՄՀ ներկայացուցիչների հետ

  Փերտրվարի 3-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Հոսեյն Սամիեիին և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ՝ տիկին Թերեզա Սանչեսին։ Հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ համակարգի ընթացիկ իրավիճակը և զարգացման հեռանկարները։

   Ե. Զախարյանը հյուրերին տեղեկացրել է, որ անցած տարի կառավարությունը հաստատել է էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչև 2036թ. զարգացման ծրագիրը, որի համաձայն նախատեսվում են ներդրումային տարբեր նախագծեր վերականգնվող էներգետիկայի, ենթակայանների արդիականացման, գործող հզորությունների ավելացման և այլ ոլորտներում։ Շարունակվում են աշխատանքները ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման առումով։ Դրանց արդյունքում` կայանի գործարկումը կերկարացվի մինչեւ 2027թ.։ Մինչ այդ, աշխատանքներ կիրականացվեն նոր ատոմային բլոկի կառուցման ուղղությամբ։ Նախատեսվում է նաև ջերմային երկու նոր կայանների կառուցում։

   Հյուրերի խնդրանքով Ե. Զախարյանն անդրադարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ֆինանսական վիճակին։ Նախարարը նշել է, որ սեփականատիրոջ փոփոխությունից հետո ընկերությունում առկա են դրական զարգացումներ ինչպես կորուստների կրճատման, այնպես էլ` կառավարման արդյունավետության բարձրացման առումով։

  Նախարարը հյուրերին տեղեկացրել է նաև էներգահամակարգի մյուս ընկերությունների ֆինանսական վիճակի բարելավման ուղղությամբ կատարվող քայլերի, տարածաշրջային ինտեգրացման ոլորտում իրականացվող աշխատանքների մասին։