Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

24.07.2017

Տրվել է հայտարարություն նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման մասին

ՀՀ  էներգետիկ ենթակառուցվաքների և բնական պաշարների նախարարությունը հայտարարել է նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման մասին (տես՝ «Հայտարարություններ» բաժնում)։

Խորհրդին կարող են անդամագրվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին։ Խորհրդին անդամագրվելու համար անհրաժեշտ է համապատասխան ոլորտում ունենալ առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն։

Խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով՝ վերոնշյալ պահաջներին համապատասխանող անձինք և կազմակերպությունները սահմանված ժամկետում նախատեսված ձևով կարող են խորհրդի նախագահին ներկայացնել դիմում՝ խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ (հասարակական խորհրդի աշխատակարգը հասանելի է նախարարության պաշտոնական կայքի՝ «Նախարարին կից հասարակական խորհուրդ» բաժնում):